Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ակրոպոլիսո՜ւմ էլ եմ եղել, Սինտոմայի հրապարակում էլ ելո՜ւյթ եմ ունեցել` նայելով Ակրոպոլիսի՜ն»

«Ակրոպոլիսո՜ւմ էլ եմ եղել, Սինտոմայի հրապարակում էլ ելո՜ւյթ եմ ունեցել`  նայելով Ակրոպոլիսի՜ն»
25.09.2015 | 00:49

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
(ՀՀ ԱԺ փոխխոսնակ)


-Պարոն Շարմազանովը, եթե գաղտնիք չէ, նորից Հունաստա՞ն էր մեկնել` հանգստանալու:
-Այո՛:
-Այդպես էլ գիտեի: Եվ ուրեմն` պարոն Շարմազանով, ես այսօր հատուկ եկել եմ Ձեզ մոտ, որպես խոստովանամայր, ճշտելու` ի՞նչ է կատարվում հայոց իշխող կուսակցությունում, մանավանդ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան «անցումից» հետո: Բանն այն է, որ ես նույնպես եղա Հունաստանում այս ամառ և հասկացա, որ Հունաստանը չսիրելն անհնար է, և ես եկել եմ իմանամ` Դուք հո Ձեր հոգում գաղտնիորեն ուրիշ բաներ չե՞ք մտածում-անում. և ուրեմն` Ձեր երկու հայրենիքներից ո՞րն եք ավելի նախընտրում ու սիրում:
-Ես Ձեզ մի անգամ արդեն ասել եմ` երկու հայրենիքներս էլ պաշտում ու սիրում եմ հավասարապես. և՛ պատմական հայրենիքս, և՛ Հայաստանը:
-Կարո՞ղ է մեզ խաբում եք այս «հողին» վրա:
-Ճիշտ է, հույների մասին մեկ-մեկ ասում են` «коварный византиец», բայց ես էդ տեսակը չեմ:
-Չե՛ք: Հայի՞ «коварный» տեսակն եք:
-Չէ, հայի քրիստոնյա տեսակն եմ` առաքելական:
-Հունաստանն իսկապես աստվածների երկիր էր` իր աուրայով, այդ դեպքում Հայաստանն ինչերի՞ երկիր է, պարոն քրիստոնյա Շարմազանով:
-Հայաստանն էլ ճշմարիտ Աստծո երկիրն է:
-Վաո՜ւ, էս կարո՞ղ է գիտեիք գալու եմ, պատրաստվել եք: Իսկ որ Շարմազանովը շատ չի սիրում Հունաստանը, ինչո՞ւ է ամեն տարի Հունաստան գնում: Թող գնա Սևան, Դիլիջան` «там самая хорошая вода в мире»:
-Շարմազանովը շատ է սիրում Հունաստանը, շատ է սիրում Հայաստանը, բայց իր սիրտը այստեղ` Հայկական լեռներում է, հանց կասեր Սարոյանը:
-Չէ, հաստատ, պատրաստվել եք: Իսկ կարո՞ղ է Հունաստանում էլ ասում եք` իմ սիրտը «հոն տեղ» է: Շարմազանովը Հունաստանում լինելիս Աֆոն մեկնո՞ւմ է:
-Չէ՜, բախտ չեմ ունեցել այնտեղ լինելու:
-Ի՜նչ սխալ Շարմազանով եք: Ո՛չ Հունաստանը, ո՛չ Հայաստանը, է՛լ առավել` Ձեր խոնարհ ծառան Ձեզ երբեք չեն ների դա:
-Դե, որովհետև կանանց այնտեղ թույլ չեն տալիս լինել, իսկ ես Հունաստան եմ մեկնում մայրիկիս ու կնոջս հետ, չենք փորձել գնալ:
-Կգնայիք այնպես, ինչպես մնացյալ մահկանացուներս ենք գնում. հինգ հարյուր մետր հեռու կկանգներ նավը` Աֆոնից, «մանախները»` մեծ շուքով, Աստվածածնի գոտին ձեռներին, իրենց նավով կմոտենային Ձեզ, ու Դուք կապրեիք Ձեր կյանքի ամենամեծ հոգևոր փորձառությունը` կհարաբերվեիք Աստվածածնի, Աֆոնի այդքա՜ն բարձր էներգետիկայի հետ:
-Չէ, չեմ եղել. որոշել եմ այս անգամ տղայիս հետ գնալ ու լինել Աֆոնում:
-Աֆոնը պետություն է պետության մեջ, այնտեղ մտնելու համար «վիզա» է պետք. է՜, պարոն Շարմազանով, կնայեն Ձեր փաստաթղթերը, կտեսնեն` Դուք ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխխոսնակ եք, կիմանան, որ ՀՀԿ-ն նոր սահմանադրությամբ ուզում է անվերջ պաշտոնավարել, Ձեզ, որպես մեծագույն մեղավորի, չեն թողնի մտնել Աֆոն:
-Սխալվեցիք. հոգևորականների և հոգևորների համար մեկ «վիզա» կա` դա Աստծո «վիզան» է:
-Կարո՞ղ է Ակրոպոլիսում էլ չեք եղել:
-Չէ, Ակրոպոլիսում շատ եմ եղել:
-Պարզ է, Ակրոպոլիսը քաղաքական «մարմին» է, քաղաքական էներգետիկա ունի, գնացել եք, որ էդ էներգետիկան «քաշեք Ձեր ջանը»։
-Ակրոպոլիսո՜ւմ էլ եմ եղել, Սինտոմայի հրապարակում էլ ելո՜ւյթ եմ ունեցել` նայելով Ակրոպոլիսի՜ն…
-Օհո՜, համարյա Սոկրատ:
-Ավելի շատ` Պերիկլես, չնայած Պերիկլեսը շատ տխուր վախճան ունեցավ` ժանտախտի համաճարակի ժամանակ մահացավ:
-Բայց ի՞նչ գիտեք, որ…
-Որ համաճարակի չեմ ենթարկվի՞:
-Չէ, արդեն ենթարկվել եք. սահմանադրության ընդունումը ընդդիմադիրները ՀՀԿ-ական ժանտախտ են համարում. սպասեք մի քիչ հեռու նստեմ: Ի դեպ, իսկ երբ Շարմազանովն այստեղ` ԱԺ-ում է ելույթ ունենում, կրկին դեպ Բաղրամյան 26 եք, չէ՞, նայում, մենք էլ մի քիչ` «կավարնիյ վիզանտիեց» ենք դարձել Հունաստանում: Պարոն Շարմազանով, եկեք դերերը փոխենք, հիմա էլ Դուք ինձնից հարցազրույց վերցրեք` Հունաստանից:
-Չէ՜, ես էդ տաղանդը չունեմ:
-Ոչինչ, անտաղանդ հույներ էլ են լինում: Էլ չեմ ասում` հանրապետականներ, բայց բոլոր դեպքերում իմացեք, որ ես շա՜տ սիրեցի Հունաստանը, իսկ հիմա հարցրեք` ի՞նչ էի անում Հունաստանի պառլամենտի բակում նույն այն օրը, երբ հրաժարական տվեց Ցիպրասը։
-Ինչո՞ւ հարցնեմ, առանց այդ էլ պարզ է:
-Պարզ չէ. այդ օրը, երբ ես գնացել էի հունական պառլամենտ, մի քանի ժամ հետո Ցիպրասը հրաժարական տվեց, ես որոշել էի գալ Հայաստան, գնալ Բաղրամյան-26, կանգնել այնքան, որքան կանգնեցի Ցիպրաս-26-ում, բայց մեկ էլ, ըհը, օրերս Ցիպրասը կրկին ընտրվեց։ Չի ստացվում, էլի՛, զոռով չի:
-Բա դե, տեսնո՞ւմ ես…


Հունաստան-Հայաստան խառնեց իրար
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ